• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Բալայանն այցելեց Ուրկ քաղաք

08 փետրվարի, 2022
Փետրվարի 8-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Ֆլևոլանդ մարզի Ուրկ քաղաք, որը Նիդերլանդների ձկնարդյունաբերության խոշորագույն կենտրոնն է։
Քաղաքապետարանում դեսպանը հանդիպում ունեցավ Ուրկի քաղաքապետ Սես ֆան դեր Բոսի և քաղաքային խորհրդի անդամների հետ։ Քաղաքապետն իր ողջույնի խոսքում անդրադարձ կատարեց հայ ժողովրդի բազմադարյա պատմությանն ու մշակույթին, խոսեց քրիստոնեական արժեքների մասին, որով Ուրկ քաղաքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Նիդերլանդների հասարակության շրջանում՝ պահպանելով իր ավանդույթները և հոգևոր արժեքները, ինչը լրացուցիչ խթան է հանդիսանում 1-ին քրիստոնյա ժողովրդի հետ ամուր հարաբերություններ կառուցելու ճանապարհին։
Հանդիպմանը քննարկվեցին ապակենտրոնացված համագործակցություն հաստատելու հնարավորությունները։
Ահյնուհետև, Տ. Բալայանն այցելեց Նիդերլանդներում ծովամթերքի ներկրման և արտահանման շուկայում առաջատար Dayseaday Group ընկերություն, շրջայց կատարեց արտադրամասում, ծանոթացավ վերջինիս պատմությանն ու գործունեությանը։
Դեսպանն ընկերության ղեկավարությանը փոխանցեց Հայաստանում ձկնարտադրության վերաբերյալ տեղեկատվական նյութեր և վիճակագրություն, քննարկեց համատեղ ծրագրերի իրագործման հետ կապված հարցեր։
Այցը կազմակերպվել էր Միջազգային քրիստոնեական խորհուրդ կազմակերպության գործադիր տնօրեն Հենկ Յան ֆան Սխոտհորստի նախաձեռնությամբ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: